Monday, January 23, 2012

Էրդողանը հնարավոր է՝ այլևս Ֆրանսիա չայցելի

Tert.am. 23-1-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ եթե Ֆրանսիայի Սենատն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ինքն այլևս Ֆրանսիա ոտք չի դնելու։ «Այդ օրինագիծն ընդամենը մայիսին այդ երկրում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ քայլ է,–ասել է Էրդողանը և հավելել,–Մեր հետագա քայլերն այսօրվա որոշումից են բխելու։ Սա մտքի ազատության դեմ ուղղված քայլ է։ Եթե Ֆրանսիայի Սենատն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ես այլևս Ֆրանսիա ոտք չեմ դնի»։ Րոպեններ անց Ֆրանսիայի Սենատում կսկսվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը։ Օրինագիծը 2011թ. դեկտեմբերի 22–ին արժանացել է Ֆրանսիայի Ազգային ժողովի հավանությանը։ Օրենքի ընդունումից անմիջապես հետո թուրքական պետական հեռուստատեսությունը հայտարարեց, որ Անկարան Փարիզից հետ է կանչում իր դեսպանին (դեսպանն ավելի ուշ Փարիզ վերադարձով)։ Դրանից հետո էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Թուրքիան սառեցնում է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունները։

No comments: