News.am. 21-1-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի միջոցառման ժամանակ կրկին անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում հասարակական լայն դժգոհության առիթ դարձած Դինքի սպանության գործով դատավճին։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե Թուրքիան նախկին Թուրքիան չէ։ «Ոչ ոք թող թող չանհանգստանա, Դինքի դատը չի կորելու Անկարայի երկար միջացնքներում։ 6 լեզվով սակայն նույն զգացմունքով երգվող «Սարը գելին» երգը չի կարող լռեցվել Շիշլիում արձակված փամփուշտով (Սարը գելին երգը Դինքի սիրած երգն էր-խմբ)։ 32 ժամում ձերբակալվեց սպանություն կատարողը։ Թող ոչ ոք կառավարությանը չմեղադրի դատական որոշումներ կայացնելու մեջ։ Դինքի գործով դատավարությունը չի ավատվել։ Դեռ բողոքարկման փուլ կա։ Հուսով եմ՝ վճռաբեկը կասկածներ ցրող քայլեր կիրականացնի»,-ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:
Դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալների վրայից հանվեց ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը։
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դատավճիռը բողոքարկելու է։
Saturday, January 21, 2012
Էրդողան. Դինքի դատը չի կորելու Անկարայի երկար միջանցքներում

برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment