Panorama.am. 25-1-2012- «Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով առաջացած ճգնաժամի պատասխանատվությունը կրելու է Եվրամիությունը»:
Այդ մասին նշված է ՀՀ-ում Իրանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
ԻԻՀ դեսպանությունը, անդրադառնալով օրերս ԵՄ անդամ երկրների կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական նոր պատժամիջոցների փաստին, հայտարարել է, որ Իրանը բազմիցս շեշտել է իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, ԱԷՄԳ-ի առջև ստանձնած իր պարտավորությունների շրջանակում մշտապես շարունակել է համագործակցություն ցուցաբերել և որևէ ջանք չի խնայել իր միջուկային ծրագիրը առավել թափանցիկ դարձնելու ուղղությամբ:
Անդրադառնալով Իրանի նկատմամբ ԵՄ սահմանած պատժամիջոցների հետևանքներին` Իրանի դեսպանությունը, մասնավորապես, շեշտել է. «Այդ որոշումները Եվրոպայի եւ այլ ժողովուրդների համար կունենան անախորժ հետեւանքներ: Ինքնուրույն երկրների անկախությանն ու առաջընթացին հակադրվելը կբազմապատկի աշխարհի բարդ խնդիրները, եւ նման չկշռադատված որոշումների հետեւանքների, ինչպես նաեւ լարվածություն ու ճգնաժամ ստեղծելու ուղղությամբ տարվող ջանքերի պատասխանատվությունը կրելու է Եվրոպական Միությունը»:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին ԵՄ անդամ երկրները, քննարկելով իրանական նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու հարցը, որոշում կայացրեցին էմբարգո կիրառել հուլիսի սկզբից: Որոշման համաձայն` ԵՄ անդամ երկրները մինչև 2012թ. հուլիս ամիսը պետք է դադարեցնեն Իրանի հետ նավթի ներմուծման մասին կնքված պայմանագրերը:Thursday, January 26, 2012
ՀՀ-ում Իրանի դեսպանություն. Պատժամիջոցների հետևանքով առաջացած ճգնաժամի պատասխանատվությունը կրելու է Եվրամիությունը
Panorama.am. 25-1-2012- «Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով առաջացած ճգնաժամի պատասխանատվությունը կրելու է Եվրամիությունը»:
Այդ մասին նշված է ՀՀ-ում Իրանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
ԻԻՀ դեսպանությունը, անդրադառնալով օրերս ԵՄ անդամ երկրների կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական նոր պատժամիջոցների փաստին, հայտարարել է, որ Իրանը բազմիցս շեշտել է իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, ԱԷՄԳ-ի առջև ստանձնած իր պարտավորությունների շրջանակում մշտապես շարունակել է համագործակցություն ցուցաբերել և որևէ ջանք չի խնայել իր միջուկային ծրագիրը առավել թափանցիկ դարձնելու ուղղությամբ:
Անդրադառնալով Իրանի նկատմամբ ԵՄ սահմանած պատժամիջոցների հետևանքներին` Իրանի դեսպանությունը, մասնավորապես, շեշտել է. «Այդ որոշումները Եվրոպայի եւ այլ ժողովուրդների համար կունենան անախորժ հետեւանքներ: Ինքնուրույն երկրների անկախությանն ու առաջընթացին հակադրվելը կբազմապատկի աշխարհի բարդ խնդիրները, եւ նման չկշռադատված որոշումների հետեւանքների, ինչպես նաեւ լարվածություն ու ճգնաժամ ստեղծելու ուղղությամբ տարվող ջանքերի պատասխանատվությունը կրելու է Եվրոպական Միությունը»:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին ԵՄ անդամ երկրները, քննարկելով իրանական նավթի նկատմամբ էմբարգո կիրառելու հարցը, որոշում կայացրեցին էմբարգո կիրառել հուլիսի սկզբից: Որոշման համաձայն` ԵՄ անդամ երկրները մինչև 2012թ. հուլիս ամիսը պետք է դադարեցնեն Իրանի հետ նավթի ներմուծման մասին կնքված պայմանագրերը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment