Wednesday, January 25, 2012

Դինքի սպանության կազմակերպման մասին ոստիկանները տեղյակ են եղել. Թուրքիայի խորհրդարանի զեկույց

News.am. 25-1-2012- Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կազմում 2008-ին ստեղծված Դինքի սպանության գործով ենթահանձնաժողովը ներկայացրել է իրականացրած աշխատանքի զեկույցը։ Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի կազմում ստեղծված ենթահանձնաժողովի զեկույցում Հրանտ Դինքի սպանությանը տանող գործընթացը նկարագրել է որպես վտանգավոր։ Զեկույցում նշվել է, որ վտանգը կանխելու համար համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել, ինչի հետեւանքով սպանվել է Հրանտ Դինքը։ «Հրանտ Դինքի դեմ կազմակերպվելիք գործողության մասին տեղյակ են եղել թե ոստիկանները, թե ժանդարմերիան, սակայն այն չի ուսումնասիրվել եւ անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացվել»,-նշվել է զեկույցում։ Զեկույցվում նաեւ խոսվել է այն միջոցառումների մասին, որոնք հետագայում կկանխեն նմանատիպ հանցագործությունները։ Նշենք, որ Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Օգյուն Սամասթի կողմից, ում անչափահասների գործերով դատարանը դատապարտել է 22 տարվա ազատազրկման։ Դինքի սպանության կազմակերպման եւ ուղղորդման մեղադրանքով ցմահ է դատապարտվել Յասին Հայալը։

No comments: