«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը:
- Երեկ Սոչիում կայացավ Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպումը: Այն փաստորեն առաջինն էր այս տարվա ընթացքում և նաև առաջինն էր կազանյան տապալված հանդիպումից հետո, երբ քննարկվում էր, որ Ռուսաստանի առաջնային միջնորդությունը կփոխարինվի: Ձեր գնահատմամբ, այդ ամենից հետո Մեդվեդևն ի՞նչ նպատակ է հետապնդում նման հանդիպում կազմակերպելով` մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա պաշտոնավարումը մարտին ավարտվում է:
- Չեմ կարծում, որ պետք է ինչ-որ յուրահատուկ նպատակ փնտրել, սա պարզապես նշանակում է, որ Ռուսաստանը հետաքրքրված է ղարաբաղյան խնդրով: Այո՛, Կազանից հետո շատ էին խոսում այն մասին, որ Ռուսաստանը տապալել է իր միջնորդական առաքելությունը, և մյուս միջնորդները կգան ու ավելի ակտիվ կզբաղվեն այդ խնդրով: Սակայն, ինչպես տեսանք, ոչ ոք էլ չեկավ, ոչ ոք էլ ակտիվ այս խնդրով չի զբաղվում, և մյուս միջնորդները դեռևս որևէ հաջողություն չեն գրանցել: Չեմ բացառում, որ Մեդվեդևը ևս մեկ անգամ կազմակերպել է այս հանդիպումը, որպեսզի ցույց տա, որ բանակցային գործընթացն ընթանում է՝ չնայած լարվածությանը, և որ Ռուսաստանը մնում է իրապես հետաքրքրված կողմ այս բանակցային գործընթացում:
- Այսինքն` միայն այն հանգամանքը, որ եռակողմ հանդիպում Ռուսաստանի նախաձեռնությամբ կրկին տեղի ունեցավ, չնայած կազանյան ձախողմանը, կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանն այս դաշտում այլընտրանք չունի:
- Այլընտրանք միշտ էլ կա, և ցանկության դեպքում միշտ էլ հնարավոր է ինչ-որ մեկին էլ ընդգրկել: Բայց իրավիճակը ցույց տվեց, որ որևէ մեկը ցանկություն չունի ընդգրկվելու այս պրոցեսում, այդ թվում` նաև նրանք, ովքեր խոսում են, թե Ռուսաստանը ձախողվել է, նրանք էլ չեն կարողանում որևէ բան առաջարկել: Կազանից հետո այլ միջնորդների առաջնայնության մասին էր խոսվում, դե թող գային, թող վերցնեին իրենց ձեռքը նախաձեռնությունը, թող ներկայացնեին իրենց առաջարկները, որոնք կառաջացնեին համընդհանուր հիացմունք: Բայց նման բան չեղավ, և առաջարկներ էլ չեղան, ու դա ապացուցում է, որ Ռուսաստանի համար է կարևոր Հարավային Կովկասում կայունության պահպանումը: Բայց, այդուամենայնիվ, ես չեմ կարծում, որ Ռուսաստանն այս հարցում այլընտրանք չունի, բայց հստակ է մի բան, որ Ռուսաստանն է հանդիսանում հետաքրքրված և շահագրգռված կողմ Լեռնային Ղարաբաղի խնդրում:
- Իսկ այդ կերպ չի՞ բարձրացնում արդյոք Ռուսաստանն իր պատասխանատվությունը: Չէ՞ որ երբ ինքը ստանձնում է բանակցային գործընթացի առաջնային միջնորդությունը, այդ կերպ նաև իր վրա է վերցնում առաջնային պատասխանատվություն այդ գործընթացում ցանկացած փոփոխության համար:
- Կարող ենք ասել, որ բարձրացնում է, բայց ինչո՞վ է արտահայտվում այդ պատասխանատվությունը, ի՞նչ է դա իրականում նշանակում: Կարելի է ասել` ոչինչ, քանզի դա որևէ բան չի փոխում, և առաջնային պատասխանատվությունը հենց հակամարտության կողմերի վրա է: Եվ եթե մի բան լինի, ապա տուժելու են հենց կողմերը, ոչ թե միջնորդները:
- Բայց միայն այն հանգամանքը, որ Ռուսաստանն է այսօր այս դաշտում առաջնային խաղացողը, չի՞ կարող թույլ տալ մյուս միջնորդներին կայունության խախտման դեպքում ինչ-որ բան պահանջել Ռուսաստանից կամ ինչ-որ բանում մեղադրել վերջինիս:
- Կարծում եմ` դա պակաս հավանական է, և միայն այն պատճառով, որ նույն այդ միջնորդները չունեն հարցի ավելի լավ լուծում: Եթե նրանք նման լուծում ունենային, ապա Ռուսաստանին կասեին` մի կողմ գնա, դու խանգարում ես բանակցային գործընթացում և քո միջնորդությունն արդյունավետ չէ, ու իրենք կսկսեին առավել ակտիվ զբաղվել այս հարցով: Սակայն նրանք այդ բանը չեն անում, քանզի չունեն այնպիսի առաջարկություն, որը հնարավոր կլիներ կյանքի կոչել: Այդ իսկ պատճառով նրանք առայժմ պատրաստ են համակերպվել Ռուսաստանի առաջնորդությանը:
- Արդեն իսկ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնում Մեդվեդևին փոխարինելու է Պուտինը: Այս անգամ Պուտինը կարծես թե գալիս է նոր ծրագրերով, Արևմուտքի հետ նոր հարաբերություններով: Նոր Պուտինը ի՞նչ նորություն կարող է հաղորդել ԼՂ հարցի բանակցային գործընթացին, հնարավո՞ր է Պուտինի գալով` ինչ-որ բան փոխվի այդ գործընթացում Ռուսաստանի վարած քաղաքականության մեջ:
- Ես կասկածում եմ, որ կոնկրետ ԼՂ հարցում ինչ-որ լուրջ փոփոխություններ կլինեն, քանի որ այն փակուղային խնդիր է, և չեմ կարծում, որ կլինեն գերնոր և գերարդյունավետ մոտեցումներ, որոնք կկարողանան այս հարցը լուծել: Նաև չեմ կարծում, որ ԼՂ հարցը Պուտինի համար կլինի թիվ մեկ խնդիրը:Tuesday, January 24, 2012
ԼՂ հարցը Պուտինի համար թիվ մեկ խնդիրը չի լինի

- Ես կասկածում եմ, որ կոնկրետ ԼՂ հարցում ինչ-որ լուրջ փոփոխություններ կլինեն, քանի որ այն փակուղային խնդիր է, և չեմ կարծում, որ կլինեն գերնոր և գերարդյունավետ մոտեցումներ, որոնք կկարողանան այս հարցը լուծել: Նաև չեմ կարծում, որ ԼՂ հարցը Պուտինի համար կլինի թիվ մեկ խնդիրը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment