Tert.am. 23-1-2012- Ռուսաստանի Սոչի քաղաքում այսօր կայանալիք Սարգսյան–Ալիև–Մեդվեդև եռակողմ հանդիպմանն առնչությամբ պաշտոնական Մոսկվան հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Երկուշաբթի՝ հունվարի 23-ին, Սոչիում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ տեղի կունենան։ 2008 թվականից Ռուսաստանի մասնակցությամբ հակամարտության կարգավորմանն ուղղված 10 հանդիպում է անցկացվել, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2011թ. հունիսի 24-ին Կազանում: Կազանի գագաթնաժողովի ժամանակ երկրներին հաջողվել է մոտեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի վիճելի դրույթների վերաբերյալ դիրքորոշումները, փաստաթուղթ, որի հիման վրա հենց պետք է մշակվի խաղաղ համաձայնագիրը»։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Կրեմլում նշում են, որ «լուրջ մտահոգություն է առաջացնում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերը, զինծառայողների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերը, երկու կողմերի ռազմաշունչ հայտարարությունները»։ «Ռուսաստանը կողմերին հետևողականորեն համոզում է վստահության ամրապնդման անհրաժեշտության մեջ։ Այդ նպատակին է ուղղված 2011թ. մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը, որում արձանագրված է վիճելի բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո զինված ուժերի շփման գծում տեղի ունեցող հնարավոր միջադեպերի առնչությամբ հետաքննություն անցկացնելու ձգտումը»,-ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում այնուհետ նշվում է, որ պաշտոնական Մոսկվան հույս ունի սեղմ ժամկետներում ավարտել միջադեպերի հետաքննման մեխանիզմի մշակման աշխատանքները։
«Մոսկվան կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման ուղղություններից է համարում երկու երկրների մտավորականների, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև միջև երկխոսության վերսկսումը»։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի երկկողմ հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Մեդվեդև–Սարգսյան բանակցությունների ուշադրության կենտրոնում է լինելու ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցության առավել կարևոր կողմերը....։ Իսկ ռուս–ադրբեջանական օրակարգում մեծ ուշադրություն է դարձվելու Կասպից ծովի հիմնախնդրին, տարածաշրջանային և միջազգային հարցերի համակարգմանը»։Monday, January 23, 2012
Ռուսաստանը ԼՂ հակամարտության կողմերին հետևողականորեն համոզում է վստահության ամրապնդման անհրաժեշտության մեջ. Կրեմլ
Tert.am. 23-1-2012- Ռուսաստանի Սոչի քաղաքում այսօր կայանալիք Սարգսյան–Ալիև–Մեդվեդև եռակողմ հանդիպմանն առնչությամբ պաշտոնական Մոսկվան հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Երկուշաբթի՝ հունվարի 23-ին, Սոչիում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ տեղի կունենան։ 2008 թվականից Ռուսաստանի մասնակցությամբ հակամարտության կարգավորմանն ուղղված 10 հանդիպում է անցկացվել, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2011թ. հունիսի 24-ին Կազանում: Կազանի գագաթնաժողովի ժամանակ երկրներին հաջողվել է մոտեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի վիճելի դրույթների վերաբերյալ դիրքորոշումները, փաստաթուղթ, որի հիման վրա հենց պետք է մշակվի խաղաղ համաձայնագիրը»։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Կրեմլում նշում են, որ «լուրջ մտահոգություն է առաջացնում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերը, զինծառայողների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերը, երկու կողմերի ռազմաշունչ հայտարարությունները»։ «Ռուսաստանը կողմերին հետևողականորեն համոզում է վստահության ամրապնդման անհրաժեշտության մեջ։ Այդ նպատակին է ուղղված 2011թ. մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը, որում արձանագրված է վիճելի բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո զինված ուժերի շփման գծում տեղի ունեցող հնարավոր միջադեպերի առնչությամբ հետաքննություն անցկացնելու ձգտումը»,-ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում այնուհետ նշվում է, որ պաշտոնական Մոսկվան հույս ունի սեղմ ժամկետներում ավարտել միջադեպերի հետաքննման մեխանիզմի մշակման աշխատանքները։
«Մոսկվան կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման ուղղություններից է համարում երկու երկրների մտավորականների, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև միջև երկխոսության վերսկսումը»։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի երկկողմ հանդիպումներ է անցկացնելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Մեդվեդև–Սարգսյան բանակցությունների ուշադրության կենտրոնում է լինելու ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցության առավել կարևոր կողմերը....։ Իսկ ռուս–ադրբեջանական օրակարգում մեծ ուշադրություն է դարձվելու Կասպից ծովի հիմնախնդրին, տարածաշրջանային և միջազգային հարցերի համակարգմանը»։
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment