Tuesday, January 24, 2012

«Ֆրանսիան վերին աստիճանի սխալ գործեց». թուրք դեսպան

1in.am. 24-1-2012- Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականցնող օրինագծի ընդունումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է Ֆրանսիային. «Ֆրանսիան վերին աստիճանի սխալ է գործել։ Այդ որոշումը բացարձակապես ճիշտ չէ, կանխակալ է և անիմաստ։ Տեղի է ունեցել ոչ անհրաժեշտ իրադարձություն։ Այժմ մեր բոլոր հույսերը կապված են Սահմանադրական դատարանի հետ։ Մենք օգտվելու ենք այդ հնարավորությունից և դիմելու ենք Սահմանադրական դատարանին։ Բայց եթե դա էլ օգուտ չտա, ապա երկկողմանի հարաբերություններին կհասցվի մեծ վնաս։ Մեծապես կտուժի թուրք-ֆրանսիական բարեկամությունը։ Սակայն դրա համար մենք պատասխանատվություն չենք կրի, դա կկրի այս ամենի նախաձեռնողը։ Մենք՝ պետությունն ու կառավարությունը, կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները»։

No comments: