1in.am. 25-1-2012- Թուրքիան Հայաստանի նկատմամբ այնպիսի բացասական վերաբերմունք է ցուցաբերում, որ դժվար է պատկերացնել՝ ֆրանսիական Սենատում Ցեղասպանության հերքման քրեականացման մասին օրինագծի ընդունումից հետո նրա այդ վերաբերմունքը կարո՞ղ է ավելի վատը դառնալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման հարց հնչեցրեց թուքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Թուրքիան Հայաստանի նկատմամբ հարկադրման քաղաքականություն է իրականացնում, որը միջազգային հարաբերությունների տեսակետից մոտ է նախապատերազմական գործողություններին: Օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանը դեպի ծով ելք չունի՝ այդ երկիրը փորձում է ազդել Հայաստանի քաղաքականության վրա: Թուրքիան, սրանից ավել, կարող է դիմել միայն ուղիղ ռազմական սպառնալիքների, որոնց, սակայն, չի դիմի: Նա Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու տարբերակներ չունի»,- նկատեց թուրքագետը:
Հարցին՝ ինչպե՞ս կանդրադառնա Սենատի կողմից ընդունված Ցեղասպանության մասին բանաձևը թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Լուրջ փոփոխություններ այդ հարաբերություններում չեմ ակնկալում: Իհարկե, սկզբնական շրջանում թուրք-ֆրանսիական հարաբերություններում որոշակի սառնություն կնկատվի: Թուրքիան կորոշի Ֆրանսիայի հանդեպ որոշակի պատժամիջոցներ կիրառել, բայց պետք է հաշվի առնել, որ նա գտնվում է ԵՄ ինտեգրման գործընթացում: Իսկ Ֆրանսիան ԵՄ անդամ է, և այդ պայմաններում Թուրքիան նրա հանդեպ պատժամիջոցներ կիրառել չի կարող»:
Նշենք, որ Ֆրանսիայի Սենատը մոտ ութ ժամ տևած ծանր քննարկումներից հետո 127 կողմ և 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ըստ կանոնակարգի՝ Ֆրանսիայի նախագահը 15-օրյա ժամկետում կհաստատի այն: Նա իրավունք ունի նշված ժամկետում նաև խնդրել խորհրդարանին վերանայել օրենքը կամ դրա առանձին կետեր: Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք՝ 45 հազար եվրո, և մեկ տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոսթը:
Wednesday, January 25, 2012
Սկզբնական շրջանում թուրք-ֆրանսիական հարաբերություններում որոշակի սառնություն կնկատվի. թուրքագետ

برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment