Tuesday, January 24, 2012

ԱՄՆ-ում ոստիկանը հայ երիտասարդի է սպանել

News.am. 24-1-2012- Լոս Անջելեսի ոստիկանության աշխաատակիցը նախօրեին գնդակահարել է 22-ամյա հայ երիտասարդի: Սպանվածը Նորթ Հոլիվուդի բնակիչ Կարապետ Բուլմաջյանն է: Քաղաքի քննչական ծառայության ներկայացուցիչ լեյտենանտ Ջո Բեյլի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 22-ին, առավոտյան: Լոս Անջելեսի ոստիկանական վարչության ներկայացուցիչ Քլեոն Ջոզեֆն իր հերթին նշել է, թե իրավապահներն ահազանգ են ստացել, որ բնակարանում ինչ-որ մեկը սպառնում է բնակիչներին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները առանձնատան մոտ Բուլմաջյանին հրահանգել են վայր դնել զենքը, սակայն նա հրաժարվել է եւ մոտեցել է ոստիկաններին, եւ այդ ժամանակ էլ հրաձգություն է եղել: Կրակոցների արդյունքում երիտասարդը վնասվածք է ստացել մարմնի վերին հատվածում եւ տեղում մահացել է: Ոստիկանության աշխատակիցները չեն վիրավորվել:

No comments: