Saturday, February 11, 2012

Բաքուն Լյոնինգին մեղադրում է Ադրբեջանում «Եվրատեսիլ-2012»-ի անցկացման հարցը «քաղաքականացնելու» մեջ

Panorama.am. 10-2-2012- «Գերմանիայի Դաշնային Հանրապետության մարդու իրավունքների բնագավառում քաղաքականության գծով պատասխանատու Մարկուս Լյոնինգը անհիմն և անրադարացի կերպով քաղաքականացրել է Բաքվում «Եվրատեսիլ-2012» ի անցկացման հարցը»,- «Թրենդ»-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաևը: «Լյոնինգի` Բաքվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացման քաղաքականացման ջանքերն անընդունելի են: Գերմանական ԶԼՄ-երում հրապարակված անհիմն մեղադրանքների և կոչերի միջոցով Լյոնինգն աշխատում է այդ միջոցառման դեմ սխալ վերաբերմունք ստեղծել Գերմանիայի հասարակության մոտ»-ասել է նա: ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների գծով պատասխանատու Մարկուս Լյոնինգը մայիսին Ադրբեջանում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի հետ կապված "Neue Osnabrfcker Zeitung" թերթին տված հարցազրույցում մեղադրել է Բաքվին` մարդու իրավունքների խախատումներ թույլ տալու մեջ: Նշենք, որ վերջին օրերին գերմանական առաջատար մամուլը մի քանի անգամ անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման փաստերին և տարակուսանք հայտնել, թե ինչպես կարող է հեղինակավոր «Եվրատեսիլ» մրցույթն անցկացվել «ազատ արտահայտվելու իրավունքն ու այլակարծությունը դաժանաբար ճնշող ավտորիտար Ադրբեջանում»:

No comments: