Tert.am10-2-2012- Ադրբեջանը Ռուսաստանից Т90С տեսակի տանկեր է գնելու: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը` վկայակոչելով ռազմական գերատեսչությունների աղբյուրները:
Աղբյուրները հայտնել են, որ 2011թ. Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ռուսական սպառազինությունների արտահանման մենաշնորհային Рособоронэкспорт պետական դաշնային միավորված ձեռնարկության միջև Т-90С տեսակի ռազմական տանկերի գնման մասին պայմանագիր է կնքվել:
Տանկերի քանակի և մատակարման ժամկետների մասին տեղեկություն, սակայն, չի հաղորդվում:
Գործակալությունն ընդգծում է, որ Рособоронэкспорт-ն Ադրբեջանից բացի պայմանագիր է ստորագրել նաև Թուրքմենստանի հետ` Т-90 տեսակի տանկերի մատակարարման վերաբերյալ:
Т90С տանկերը համարվում են Т-72 տեսակի տանկերի արդիականացված տարբերակը:
Т-90 տանկերը հավաքվում են «Ուրալվագոնզավոդ» գիտարտադրական ձեռնարկությունում:Saturday, February 11, 2012
Ադրբեջանը Ռուսաստանից Т90С տեսակի տանկեր կգնի
Tert.am10-2-2012- Ադրբեջանը Ռուսաստանից Т90С տեսակի տանկեր է գնելու: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը` վկայակոչելով ռազմական գերատեսչությունների աղբյուրները:
Աղբյուրները հայտնել են, որ 2011թ. Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ռուսական սպառազինությունների արտահանման մենաշնորհային Рособоронэкспорт պետական դաշնային միավորված ձեռնարկության միջև Т-90С տեսակի ռազմական տանկերի գնման մասին պայմանագիր է կնքվել:
Տանկերի քանակի և մատակարման ժամկետների մասին տեղեկություն, սակայն, չի հաղորդվում:
Գործակալությունն ընդգծում է, որ Рособоронэкспорт-ն Ադրբեջանից բացի պայմանագիր է ստորագրել նաև Թուրքմենստանի հետ` Т-90 տեսակի տանկերի մատակարարման վերաբերյալ:
Т90С տանկերը համարվում են Т-72 տեսակի տանկերի արդիականացված տարբերակը:
Т-90 տանկերը հավաքվում են «Ուրալվագոնզավոդ» գիտարտադրական ձեռնարկությունում:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment