Tuesday, February 14, 2012

Դավութօղլուն և Քլինթոնը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նրանք հայտնել են, որ հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը, այդ թվում՝ նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել Քլինթոնին՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ նրա որդեգրած հստակ դիրքորոշման համար. «Մենք այլևս չենք ցանկանում, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեր հարաբերություններում վերածվի յուրօրինակ «գարնանային միգրենի»: Այսօրինակ խորհրդակցությունները կարող են ամրապնդել թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև նպաստել Հարավային Կովկասի կայունացմանը»:

No comments: