Saturday, February 11, 2012

Անկարան ինքն է ցանկացել ՆԱՏՕ-ի հակահրթիռային կայանն իր տարածքում տեղեկայել

Tert.am10-2-2012- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը թուրքական NTV հեռաուստաընկերությանն ասել է, որ Անկարան ինքն է պահանջել, որ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը տեղակայել Թուրքիայի տարածքում: Նախատեսվում է Իզմիրում տեղակայել բազա, որը կադռնա ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի գլխավոր հենակետը: Ռասմուսենը հիշեցրել է սառը պատերազմի ժամանակ Թուրքիայի ազդեցիկ դերը և հավելել, որ Անկարան շարունակում է կարևոր դեր կատարել Կոսովոյում, Աֆղանստանում , նաև Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունների համար: Անդրադառնալով Սիրիայի իրադարձություններին` գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն նպատակ չունի Սիրիայի դեմ որևէ պայքար մղել:

No comments: