Monday, February 20, 2012

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հասկանան, որ շրջափակման գործընթացը ձախողվել է. գերմանացի փորձագետ

News.am. 20-2-2012- ԼՂՀ 20-ամյակին հրավիրված գիտաժողովում գերմանացի պատվիրակը նշել է, որ Հայաստանը եւ Ղարաբաղը շրջափակողները հասկացան, որ ԼՂ-ի եւ Հայաստանի ժողովուրդը, կարծես թե, ադապտացվել է շրջափակմանը եւ կարողանում է զարգանալ այդ պայմաններում: Այս մասին, այսօր` փետրվարի 20-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Գերմանացի պատվիրակը նաեւ նկատել է, որ եթե այս պայմաններում Հայաստանի ու Ղարաբաղի ժողովուրդը կարողացել է զարգանալ եւ ապրել, ապա պետք է նոր ձեւաչափ մշակել, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հասկանան, որ շրջափակման գործընթացը ձախողվել է: Գագիկ Մելիքյանի ներկայացմամբ, շատ տպավորիչ է եղել Հունաստանի, Գերմանիայի պատվիրակների եւ Ռուսաստանի առանձին պատվիրակների ելույթները: Թուրքային հրավեր եղել է, բայց պատվիրակ չի եկել: ՀՀԿ-ական պատգամավորին բոլորովին դուր չի եկել ռուս փորձագետ Կոլերովի ելույթը, քանի որ ըստ նրա, վերջինս իրեն դրել է ռուսական իշխանության տեղը եւ փորձել է իր կարծիքը բոլորի վզին փաթաթել: Կոլերովը պատերազմի կանխատեսում է արել, իսկ հայ պատվիրակների այն հարցին, թե ինչպիսի ելք է կանխատեսում հնարավոր պատերազմի դեպքում, նա պատասխանել է, որ Ադրբեջանի համար դա կլինի վերջինը, իսկ Հայաստանի համար` հերթականը:

No comments: