Tert.am. 22-2-2012- «Իրանա-ադրբեջանական երկկողմ հարաբերություններում ստեղծված լարվածության իսկական պատճառը Բաքվի վարած արտաքին քաղաքական կուրսում պետք է փնտրել: Ադրբեջանը կառուցողական հարաբերությունների մեջ է Արևմուտքի և Ւսրայելի հետ, ինչն Իրանին դուր չի գալիս: Այդ պատճառով Բաքվի իշխանությունների հասցեին հաճախակի բացասական խոսքեր են հնչում, այդ թվում նաև իրանցի պաշտոնյաների շուրթերից»,-իր բլոգներից մեկում գրել է ամերիկացի փորձագետ, հետխորհրդային տարածաշրջանի քաղաքական, սոցիալ–տնտեսական հարցերով մասնագետ Արիել Քոենը` անդրադառնալով իրանա-ադրբեջանական հարաբերություններին:
Վերջին շրջանում իրանա-ադրբեջանական դիվանագիտական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում. վերջին մի քանի օրերի ընթացքում պաշտոնական Թեհրանն արդեն երկու բողոքի նոտա է հղել Բաքվին. դրանցից մեկում Իրանն ադրբեջանական կողմին մեղադրել էր իսրայելական հատուկ ծառայություններին աջակցելու և իրանցի ֆիզիկոս միջուկագետների սպանությանը մեղսակից լինելու մեջ, իսկ մյուսում պահանջում էր ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված իրանցի լրագրողներին:
«Միջազգային ասպարեզում Իրանի մեկուսացման խորացման համատեքստում Թեհրանը խիստ հիվանդագին է արձագանքում Արևմուտքի, առավել ևս, Իսրայելի և ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությանը»,- գրել է Քոենը:Thursday, February 23, 2012
Քոենը կարծում է, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունների սրման պատճառը Արևմուտքի հետ Բաքվի լավ կապերն են
Tert.am. 22-2-2012- «Իրանա-ադրբեջանական երկկողմ հարաբերություններում ստեղծված լարվածության իսկական պատճառը Բաքվի վարած արտաքին քաղաքական կուրսում պետք է փնտրել: Ադրբեջանը կառուցողական հարաբերությունների մեջ է Արևմուտքի և Ւսրայելի հետ, ինչն Իրանին դուր չի գալիս: Այդ պատճառով Բաքվի իշխանությունների հասցեին հաճախակի բացասական խոսքեր են հնչում, այդ թվում նաև իրանցի պաշտոնյաների շուրթերից»,-իր բլոգներից մեկում գրել է ամերիկացի փորձագետ, հետխորհրդային տարածաշրջանի քաղաքական, սոցիալ–տնտեսական հարցերով մասնագետ Արիել Քոենը` անդրադառնալով իրանա-ադրբեջանական հարաբերություններին:
Վերջին շրջանում իրանա-ադրբեջանական դիվանագիտական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում. վերջին մի քանի օրերի ընթացքում պաշտոնական Թեհրանն արդեն երկու բողոքի նոտա է հղել Բաքվին. դրանցից մեկում Իրանն ադրբեջանական կողմին մեղադրել էր իսրայելական հատուկ ծառայություններին աջակցելու և իրանցի ֆիզիկոս միջուկագետների սպանությանը մեղսակից լինելու մեջ, իսկ մյուսում պահանջում էր ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված իրանցի լրագրողներին:
«Միջազգային ասպարեզում Իրանի մեկուսացման խորացման համատեքստում Թեհրանը խիստ հիվանդագին է արձագանքում Արևմուտքի, առավել ևս, Իսրայելի և ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությանը»,- գրել է Քոենը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment