Tert.am. 20-2-2012- Միացյալ Նահանգները գտնում են, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները վաղաժամ են: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին:
Նրա խոսքով` «դեռ պարզ չէ»` Թեհրանը կօգտվի իր ունեցած միջուկային հնարավորություններից ատոմային ռումբ ստեղծելու համար: Դեմփսին իրանական կառավարությանը համարում է միջազգային հրապարակում «ռացիոնալ խաղացող», այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար լավագույն տարբերակը Թեհրանին համոզելն է հրաժարվել միջուկային հավակնություններից` շարունակելով տնտեսական ու դիվանագիտական ճնշում գործադրել:
«Ես ենթադրում եմ, որ ռազմական բնույթի գործողություններ սկսելու ժամանակը չէ»,- ասել է գեներալը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Իսրայելն ունի նման հնարավորություն, ինչը «երկու տարով» կդանդաղեցնի իրանցիների միջուկային ծրագրի իրականացումը, սակայն «որոշ պոտենցիալ օբյեկտների իսրայելցիները հասնել չեն կարող»:
ԱՄՆ-ին անհանգստացնում է այն, որ Իսրայելի կողմից նման գործողությունները կարող են առաջացնել իրանցիների պատասխան հարվածները Պարսից ծոցում կամ Աֆղանստանում ամերիկյան զորքի ու այլ թիրախների հանդեպ:
«Այդ իսկ պատճառով մենք գտնում ենք, որ ներկայում խելամիտ չէ Իրանին հարված հասցնելու մասին որոշում կայացնելը»,- ասել է գեներալը:
Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ին կհաջողվի համոզել Իսրայելին նման քայլի չդիմել, Դեմսպին ասել է, որ վստահ է` «նրանք գիտակցում են, որ դա ԱՄՆ-ին անհանգստացնում է»:
Դեկտեմբերի վերջին Դեմփսին հայտարարել էր, որ Պենտագոնն Իրանի միջուկային ծրագրերին հարված հասցնելու պլան է մշակում այն դեպքում, եթե նման որոշում ընդունի նախագահ Բարաք Օբաման:Monday, February 20, 2012
ԱՄՆ-ն Իրանի վրա հարձակումը վաղաժամ է համարում
Tert.am. 20-2-2012- Միացյալ Նահանգները գտնում են, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները վաղաժամ են: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին:
Նրա խոսքով` «դեռ պարզ չէ»` Թեհրանը կօգտվի իր ունեցած միջուկային հնարավորություններից ատոմային ռումբ ստեղծելու համար: Դեմփսին իրանական կառավարությանը համարում է միջազգային հրապարակում «ռացիոնալ խաղացող», այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար լավագույն տարբերակը Թեհրանին համոզելն է հրաժարվել միջուկային հավակնություններից` շարունակելով տնտեսական ու դիվանագիտական ճնշում գործադրել:
«Ես ենթադրում եմ, որ ռազմական բնույթի գործողություններ սկսելու ժամանակը չէ»,- ասել է գեներալը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Իսրայելն ունի նման հնարավորություն, ինչը «երկու տարով» կդանդաղեցնի իրանցիների միջուկային ծրագրի իրականացումը, սակայն «որոշ պոտենցիալ օբյեկտների իսրայելցիները հասնել չեն կարող»:
ԱՄՆ-ին անհանգստացնում է այն, որ Իսրայելի կողմից նման գործողությունները կարող են առաջացնել իրանցիների պատասխան հարվածները Պարսից ծոցում կամ Աֆղանստանում ամերիկյան զորքի ու այլ թիրախների հանդեպ:
«Այդ իսկ պատճառով մենք գտնում ենք, որ ներկայում խելամիտ չէ Իրանին հարված հասցնելու մասին որոշում կայացնելը»,- ասել է գեներալը:
Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ին կհաջողվի համոզել Իսրայելին նման քայլի չդիմել, Դեմսպին ասել է, որ վստահ է` «նրանք գիտակցում են, որ դա ԱՄՆ-ին անհանգստացնում է»:
Դեկտեմբերի վերջին Դեմփսին հայտարարել էր, որ Պենտագոնն Իրանի միջուկային ծրագրերին հարված հասցնելու պլան է մշակում այն դեպքում, եթե նման որոշում ընդունի նախագահ Բարաք Օբաման:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment