Tuesday, February 21, 2012

Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում

Report.am. 21-2-2012- Իրանում հակաօդային պաշտպանության ուժերի լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել։ Այդ մասին տեղեկացնոմ է ԻՐՆԱ գործակալությունը։ Երկրի զինվորական հրամանատարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ զորավարժությունների ընթացքում պետք է մշակվեն "հավանական սպառնալիքների հակադարձ քայլերը եւ կենսական նշանակության, այդ թվում՝ միջուկային օբյեկտների ու մարդկանց կուտակման վայրերի պաշտպանությունը"։ Զորավարժություններում ընդգրկված են մարտական ավիացիայի ու հրթիռազենիթային ստորաբաժանումներ, ռադարային համակարգեր։

No comments: