Panorama.am. 3-10-2012- «Al-monitor» պարբերականը տպագրել է Թուրքիայի Հաթայ նահանգում Վաքըֆլը հայկական գյուղի մասին հոդված, որում անդրադարձ է կատարվում այդ գյուղի պատմությանն ու առանձնահատկություններին: «Չնայած իր սակավաթիվ բնակչությանը, Վաքըֆլն ավելի ու ավելի կարևոր է դառնում, քանի որ այն Թուրքիայում միակ հայկական գյուղն է: Այստեղ վերանորորոգումներ են կատարվում` միաժամանակ պահպանելով հին ճարտարապետությունը: Վաքըֆլում բնակվում են 135 հայ: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքը սերում է հենց այս գյուղից: Նրա ընտանիքը սկզբում Վաքըֆլից գաղթել է Սիրիա, այնուհետև Սիրիայից` Հայաստան: Հաթայի օդանավակայանի բացումը հանգեցրեց նրան, որ այն դարձավ զբոսաշրջության քաղաք, որտեղ այցելում են զբոսաշրջիկներ: Այնուամենայնիվ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը և Թուրքիա- Սիրիա վատթարացող հարաբերությունները բացասաբար են անդրադարձել գյուղի վրա: Արտասահմանից և Թուրքիայից զբոսաշրջիկների հոսքը դեպի գյուղ նվազել է»,- նշված է հոդվածում: «Գյուղացիներն անհանգստանում են Սիրայում գտնվող հայերի իրավիճակով: Ընդհանուր առմամբ, նրանք այն տեսակետին են, որ Սիրիայի ճգնաժամը իմպերիալիստական ուժերի կողմից է սկսվել: Նրանք նաև կարծում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի «անկումն» անխուսափելի է, իսկ Սիրիայում խաղաղություն կհաստատվի միայն նրա «անկումից» հետո: Վաքըֆլը գտնվող եկեղեցին վերակառուցվել է 1996-ին: Այն գեղեցիկ ճարտարապետական հուշարձան է` քարե որմնադրությամբ: Ամեն տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը Վաքըֆլը գյուղում նշվում Սուրբ Էջմիածնի (Ավետման օրը): Այդ օրը Հարիսա է պատրաստվում եկեղեցու բակում` յոթ կաթսաներում: Իսկ յոթ թիվը սիմվոլիկ նշան է, որն ներկայացնում է 7 գյուղերը: Թուրքիայից, Հայաստանից, Սիրիայից, Լիբանանցի և ԱՄՆ-ից մի շարք զբոսաշրջիկներ գալիս են մասնակցելու այս կրոնական միջոցառմանը: Չնայած Սիրիայում տեղի ունեցող բախումներին, այս տարի ևս այս կրոնական միջոցառումը տեղի է ունեցել»,-գրում է «Al-monitor»-ը:Thursday, October 4, 2012
«Al-monitor». Թուրքիայի միակ հայաբնակ գյուղում բնակվում է 135 հայ. Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքը սերում է հենց այս գյուղից
Panorama.am. 3-10-2012- «Al-monitor» պարբերականը տպագրել է Թուրքիայի Հաթայ նահանգում Վաքըֆլը հայկական գյուղի մասին հոդված, որում անդրադարձ է կատարվում այդ գյուղի պատմությանն ու առանձնահատկություններին: «Չնայած իր սակավաթիվ բնակչությանը, Վաքըֆլն ավելի ու ավելի կարևոր է դառնում, քանի որ այն Թուրքիայում միակ հայկական գյուղն է: Այստեղ վերանորորոգումներ են կատարվում` միաժամանակ պահպանելով հին ճարտարապետությունը: Վաքըֆլում բնակվում են 135 հայ: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքը սերում է հենց այս գյուղից: Նրա ընտանիքը սկզբում Վաքըֆլից գաղթել է Սիրիա, այնուհետև Սիրիայից` Հայաստան: Հաթայի օդանավակայանի բացումը հանգեցրեց նրան, որ այն դարձավ զբոսաշրջության քաղաք, որտեղ այցելում են զբոսաշրջիկներ: Այնուամենայնիվ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը և Թուրքիա- Սիրիա վատթարացող հարաբերությունները բացասաբար են անդրադարձել գյուղի վրա: Արտասահմանից և Թուրքիայից զբոսաշրջիկների հոսքը դեպի գյուղ նվազել է»,- նշված է հոդվածում: «Գյուղացիներն անհանգստանում են Սիրայում գտնվող հայերի իրավիճակով: Ընդհանուր առմամբ, նրանք այն տեսակետին են, որ Սիրիայի ճգնաժամը իմպերիալիստական ուժերի կողմից է սկսվել: Նրանք նաև կարծում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի «անկումն» անխուսափելի է, իսկ Սիրիայում խաղաղություն կհաստատվի միայն նրա «անկումից» հետո: Վաքըֆլը գտնվող եկեղեցին վերակառուցվել է 1996-ին: Այն գեղեցիկ ճարտարապետական հուշարձան է` քարե որմնադրությամբ: Ամեն տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը Վաքըֆլը գյուղում նշվում Սուրբ Էջմիածնի (Ավետման օրը): Այդ օրը Հարիսա է պատրաստվում եկեղեցու բակում` յոթ կաթսաներում: Իսկ յոթ թիվը սիմվոլիկ նշան է, որն ներկայացնում է 7 գյուղերը: Թուրքիայից, Հայաստանից, Սիրիայից, Լիբանանցի և ԱՄՆ-ից մի շարք զբոսաշրջիկներ գալիս են մասնակցելու այս կրոնական միջոցառմանը: Չնայած Սիրիայում տեղի ունեցող բախումներին, այս տարի ևս այս կրոնական միջոցառումը տեղի է ունեցել»,-գրում է «Al-monitor»-ը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment