Tuesday, October 2, 2012

Ալիևի արձանը Մեքսիկայում վրդովմունք է առաջացրել

Tert.am. 2-9-2012- Մեխիկոյում կանգնեցված Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի բրոնզաձույլ արձանը
վրդովվեցրել է որոշ մեքսիկացիների, որոնք իրենց բողոքն են արտահայտել ցույցով, արձանագրում է Washington Post-ը: Աղբյուրը նման հարցադրում է անում. «Ինչո՞ւ է Կովկասից ինչ-որ ավտորիտար առաջնորդի արձան կանգնեցվել Մեխիկոյի 200-ամյա տեսարժան վայրում և Մահաթմա Գանդիի արձանից ոչ հեռու՝ Ռեֆորմա պողոտան ի վար»: Արձանը տեղադրված է քաղաքի գլխավոր բուլվարում: Պարզվել է, որ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է տրամադրած եղել զբոսայգու վերաձևման համար: Նույն երկիրը միջոցներ է հատկացրել նաև Մեխիկոյի մեկ այլ տեղանքի՝ հրապարակի բարեկարգման համար: Ցուցարարների խոսքով, չնայած Ադրբեջանի առատաձեռնությանը, իրենք չեն ցանկանում տեղական և արտասահմանցի հերոսների արձաններով բուլվարում տեսնել հեռու-հեռավոր մի երկրի կոշտ ղեկավարի արձանը:

No comments: