News.am. 3-10-2012- Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը պատասխանել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության Թունջելիից ընտրված պատգամավոր Հուսեյն Այգունի՝ Թուրքիայում գործող եկեղեցիների քանակի հետ կապված հարցին: Թուրքական Timeturk կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ Թուրքիայում կա գործող հրեական 38 սինագոգ, հույներին պատկանող 140 եկեղեցի, հայերին՝ 52 եւ ասորիներին՝ 58 եկեղեցի: Բեքիր Բոզդաղը շեշտել է, թե Թուրքիայում կա գրանցված ընդհանուր 349 եկեղեցի: Նշենք, որ ավելի վաղ Բեքիր Բոզդաղը հայտնել էր, որ 2002-ից այս կողմ Թուրքիայում կրոնական արարողությունների անցկացման համար բացվել է 10 եկեղեցի, իսկ նույն ժամանակահատվածում վերանորոգվել է 68 եկեղեցի։ Wednesday, October 3, 2012
Թուրքիայի փոխվարչապետը հայտնել է հայկական եկեղեցիների քանակը
News.am. 3-10-2012- Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը պատասխանել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության Թունջելիից ընտրված պատգամավոր Հուսեյն Այգունի՝ Թուրքիայում գործող եկեղեցիների քանակի հետ կապված հարցին: Թուրքական Timeturk կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ Թուրքիայում կա գործող հրեական 38 սինագոգ, հույներին պատկանող 140 եկեղեցի, հայերին՝ 52 եւ ասորիներին՝ 58 եկեղեցի: Բեքիր Բոզդաղը շեշտել է, թե Թուրքիայում կա գրանցված ընդհանուր 349 եկեղեցի: Նշենք, որ ավելի վաղ Բեքիր Բոզդաղը հայտնել էր, որ 2002-ից այս կողմ Թուրքիայում կրոնական արարողությունների անցկացման համար բացվել է 10 եկեղեցի, իսկ նույն ժամանակահատվածում վերանորոգվել է 68 եկեղեցի։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment