Panorama.am. 9-10-2012- Իրանցի հայտնի նկարչի գողացված ստեղծագործությունները գտել են Թուրքիայի մի ռեստորանում` զուգարանի դռանը փակցված: Թուրքական «Bugün» թերթի տեղեկացմամբ` Վանի երկրաշարժի հետևանքով տուժած մի պատկերասրահից գողացվել են հայտնի նկարիչների շուրջ 150 ստեղծագործություններ: Սա որակվել է, որպես Թուրքիայի հանրապետության պատմության մեջ ամենախոշոր պատկերասրահային գողությունը: Ըստ աղբյուրի` վերոնշյալ պատկերասրահի սեփականատեր Ադնան Յըլդըրըմը ապշել է, երբ իր պատկերասրահից գողացված իրանցի հայտնի նկարիչ Մոհամմադ Աֆշարիի 2 ստեղծագործությունները տեսել է թուրքական մի ռեստորանում: Իրանցի նկարչի թանկարժեք գործերը կախված են եղել ռեստորանի զուգարանի դռնից: Ռեստորանի տնօրենը ասել է, որ նկարները գնել է 5 լիրայի դիմաց և կախել է զուգարանի դռնից` կանանց և տղամարդկանց պետքարանները տարբերակելու համար: Պարկերասրահի սեփականատերը, ռեստորանի տնօրենից հետ գնելով նկարները, դիմել է ոստիկանություն: Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել գողերին, որոնք ռեստորանի տիրոջն են վաճառել նկարները: Ըստ աղբյուրի`մեղադրյալի կինը ցուցմունքում ասել է, որ գողացված մնացած նկարներն էլ տաքանալու համար այրել են իրենց տան վառարանում:Tuesday, October 9, 2012
Թուրքիա. Իրանցի նկարչի ստեղծագործությունները` զուգարանի դռանը փակցված
Panorama.am. 9-10-2012- Իրանցի հայտնի նկարչի գողացված ստեղծագործությունները գտել են Թուրքիայի մի ռեստորանում` զուգարանի դռանը փակցված: Թուրքական «Bugün» թերթի տեղեկացմամբ` Վանի երկրաշարժի հետևանքով տուժած մի պատկերասրահից գողացվել են հայտնի նկարիչների շուրջ 150 ստեղծագործություններ: Սա որակվել է, որպես Թուրքիայի հանրապետության պատմության մեջ ամենախոշոր պատկերասրահային գողությունը: Ըստ աղբյուրի` վերոնշյալ պատկերասրահի սեփականատեր Ադնան Յըլդըրըմը ապշել է, երբ իր պատկերասրահից գողացված իրանցի հայտնի նկարիչ Մոհամմադ Աֆշարիի 2 ստեղծագործությունները տեսել է թուրքական մի ռեստորանում: Իրանցի նկարչի թանկարժեք գործերը կախված են եղել ռեստորանի զուգարանի դռնից: Ռեստորանի տնօրենը ասել է, որ նկարները գնել է 5 լիրայի դիմաց և կախել է զուգարանի դռնից` կանանց և տղամարդկանց պետքարանները տարբերակելու համար: Պարկերասրահի սեփականատերը, ռեստորանի տնօրենից հետ գնելով նկարները, դիմել է ոստիկանություն: Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել գողերին, որոնք ռեստորանի տիրոջն են վաճառել նկարները: Ըստ աղբյուրի`մեղադրյալի կինը ցուցմունքում ասել է, որ գողացված մնացած նկարներն էլ տաքանալու համար այրել են իրենց տան վառարանում:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment