1in.am. 2-2-2012- Իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկումը վկայում է Իսլամական Հանրապետության տնտեսական անկման մասին,- գրում է NEWSru Israel գործակալությունը: Իսրայելի ղեկավարությունը փորձում է համոզել, որ միջազգային պատժամիջոցները կարող են դառնալ արդյունավետ միջոց այաթոլլայի վարչակարգի միջուկային ծրագրի դեմ: Ինչպես գրում է իսրայելական «Մաարիվ» թերթը, կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն և արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը փորձում են համոզել Եվրամիությանը ընդունել նոր, չափազանց խիստ պատժամիջոցներ: Դա կնախատեսի Իրանի դեմ լիարժեք առևտրական էմբարգո և Իրանի ֆինանսական համակարգի մեկուսացում, ինչը կհանգեցնի տնտեսական փլուզման: Իսրայելի վարչապետը պատրաստվում է այցելել Բեռլին, Փարիզ և Լոնդոն՝ եվրոպական երկրների առաջնորդներին համոզելու նման քայլի անհրաժեշտությունը: Ընդ որում, Էմբարգոն պետք է վերաբերվի նաև առաջին անհրաժեշտության ապրանքներին: Երուսաղեմում հույս ունեն, որ կենսամակարդակի կտրուկ նվազումը կարող է ստիպել իրանցիներին հանդես գալ իշխանությունների դեմ: Մեկ օրում իրանական արժույթի փոխարժեքն ընկել է 20 տոկոսով և մեկ տարում ռիալը կորցրել է իր արժեքի 80 տոկոսը: Ըստ փորձագետների՝ այդ անկումը պայմանավորված է միջազգային պատժամիջոցներով և իշխանությունների տնտեսական քաղաքականության հանդեպ իրանցիների վստահության կորստով:Tuesday, October 2, 2012
Իսրայելը կփորձի ԵՄ-ին համոզել լիարժեք առևտրական էմբարգո դնել Իրանի վրա
1in.am. 2-2-2012- Իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկումը վկայում է Իսլամական Հանրապետության տնտեսական անկման մասին,- գրում է NEWSru Israel գործակալությունը: Իսրայելի ղեկավարությունը փորձում է համոզել, որ միջազգային պատժամիջոցները կարող են դառնալ արդյունավետ միջոց այաթոլլայի վարչակարգի միջուկային ծրագրի դեմ: Ինչպես գրում է իսրայելական «Մաարիվ» թերթը, կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուն և արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը փորձում են համոզել Եվրամիությանը ընդունել նոր, չափազանց խիստ պատժամիջոցներ: Դա կնախատեսի Իրանի դեմ լիարժեք առևտրական էմբարգո և Իրանի ֆինանսական համակարգի մեկուսացում, ինչը կհանգեցնի տնտեսական փլուզման: Իսրայելի վարչապետը պատրաստվում է այցելել Բեռլին, Փարիզ և Լոնդոն՝ եվրոպական երկրների առաջնորդներին համոզելու նման քայլի անհրաժեշտությունը: Ընդ որում, Էմբարգոն պետք է վերաբերվի նաև առաջին անհրաժեշտության ապրանքներին: Երուսաղեմում հույս ունեն, որ կենսամակարդակի կտրուկ նվազումը կարող է ստիպել իրանցիներին հանդես գալ իշխանությունների դեմ: Մեկ օրում իրանական արժույթի փոխարժեքն ընկել է 20 տոկոսով և մեկ տարում ռիալը կորցրել է իր արժեքի 80 տոկոսը: Ըստ փորձագետների՝ այդ անկումը պայմանավորված է միջազգային պատժամիջոցներով և իշխանությունների տնտեսական քաղաքականության հանդեպ իրանցիների վստահության կորստով:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment