PanARMENIAN.Net - 2 հոկտեմբերի 2012 - Ռուսաստանը իր ռազմական օբյեկտների մի մասը սպառազինության հետ միասին հանձնում է Հայաստանի տնօրինությանը` խախտելով բարիդրացիության սկզբունքները: Այդ մասին Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստում հոկտեմբերի 1-ին հայտարարել է պատգամավոր Սաբիր Ռուստամհանլին: Նրա կարծիքով, Ռուսաստանը դրանով «վախեցնում է» անկախ հարևանին, որի նկատմամբ ցուցադրում է «եղբայրական հարաբերություններ»: «ՌԴ գործողությունների և ԱՍԱԼԱ հայկական կազմակերպության մեջ սկզբունքային տարբերություն չկա»,- կարծում է խորհրդարանականը: Պատգամավորը հայտարարությունը կատարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում ելույթի հիման վրա, հաղորդում է mediaforum.az-ը: «Ցանկանում եմ հաստատել, որ մեր այսօրվա հանդիպումների ժամանակ այլ հարցերի շարքում մենք քննարկել ենք նաև Հայաստանում գտնվող 102 ռուսական ռազմաբազայի վերակազմավորման հարցը, որը տեղի է ունենում ռուսական զինված ուժերում բարեփոխումների շրջանակներում: Մենք հայկական կողմին հանձնել ենք շուրջ 10 օբյեկտներ»,- ասել է ռուս նախարարը: Wednesday, October 3, 2012
Ադրբեջանի համար Ռուսաստանը և ԱՍԱԼԱ-ն նույնն են
PanARMENIAN.Net - 2 հոկտեմբերի 2012 - Ռուսաստանը իր ռազմական օբյեկտների մի մասը սպառազինության հետ միասին հանձնում է Հայաստանի տնօրինությանը` խախտելով բարիդրացիության սկզբունքները: Այդ մասին Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստում հոկտեմբերի 1-ին հայտարարել է պատգամավոր Սաբիր Ռուստամհանլին: Նրա կարծիքով, Ռուսաստանը դրանով «վախեցնում է» անկախ հարևանին, որի նկատմամբ ցուցադրում է «եղբայրական հարաբերություններ»: «ՌԴ գործողությունների և ԱՍԱԼԱ հայկական կազմակերպության մեջ սկզբունքային տարբերություն չկա»,- կարծում է խորհրդարանականը: Պատգամավորը հայտարարությունը կատարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում ելույթի հիման վրա, հաղորդում է mediaforum.az-ը: «Ցանկանում եմ հաստատել, որ մեր այսօրվա հանդիպումների ժամանակ այլ հարցերի շարքում մենք քննարկել ենք նաև Հայաստանում գտնվող 102 ռուսական ռազմաբազայի վերակազմավորման հարցը, որը տեղի է ունենում ռուսական զինված ուժերում բարեփոխումների շրջանակներում: Մենք հայկական կողմին հանձնել ենք շուրջ 10 օբյեկտներ»,- ասել է ռուս նախարարը:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment