Tert.am. 17-10-2012- Ռուսաստանը սկսել է զենիթային զինահամակարգեր տեղակայել իր հարավային ռազմական շրջանում՝ Թուրքիայի ուղղությամբ, հայտնում է Hurriyet-ը: Ըստ աղբյուրի՝ խոսքը նորագույն համակարգի մասին է, իսկ դրա տեղակայումը և Թուրքիայի թիրախավորումը պատասխան է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության վահանին, որը վերջերս տեղակայվել է Արևելյան Անատոլիայում: Տեղակայման աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին, իսկ S-400 զենիթային հրթիռներով հնարավոր կլինի ոչնչացնել յուրաքանչյուր տիպի օդանավ, ինչպես նաև վերստրատոսֆերիկ և բալիստիկ հրթիռ: Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածությունն աճել էր անցած շաբաթ՝ այն բանից հետո, երբ Անկարան խոչընդոտել էր Մոսկվա-Դամասկոս չվերթը՝ մեղադրելով զենքեր տեղափոխելու մեջ: Thursday, October 18, 2012
Ռուսաստանը թիրախ է դարձրել Թուրքիային՝ նորագույն զենիթային համակարգով
Tert.am. 17-10-2012- Ռուսաստանը սկսել է զենիթային զինահամակարգեր տեղակայել իր հարավային ռազմական շրջանում՝ Թուրքիայի ուղղությամբ, հայտնում է Hurriyet-ը: Ըստ աղբյուրի՝ խոսքը նորագույն համակարգի մասին է, իսկ դրա տեղակայումը և Թուրքիայի թիրախավորումը պատասխան է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության վահանին, որը վերջերս տեղակայվել է Արևելյան Անատոլիայում: Տեղակայման աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին, իսկ S-400 զենիթային հրթիռներով հնարավոր կլինի ոչնչացնել յուրաքանչյուր տիպի օդանավ, ինչպես նաև վերստրատոսֆերիկ և բալիստիկ հրթիռ: Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածությունն աճել էր անցած շաբաթ՝ այն բանից հետո, երբ Անկարան խոչընդոտել էր Մոսկվա-Դամասկոս չվերթը՝ մեղադրելով զենքեր տեղափոխելու մեջ:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment