Monday, October 1, 2012

Ռ. Մամեդով. Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ կապված հարցերը փակուղում են

Panorama.am. 1-10-2012- «Ֆինանսական ճգնաժամը Եվրոպայում, տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներն աշխարհում և Մերձավոր Արևելքում, երկարաձգում են Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ կապված լուծումները»: Նման եզրակացությամբ է հանդես եկել «Ազե.ազ» լրատվական կայքը: Աղբյուրի փոխանցմամբ, Բաքվի պետական համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, Կասպից ծովի թեմայով փորձագետ Ռուստամ Մամեդովը հայտարարել է, որ ներկա պահին Կասպից Ծովի իրավական կարգավիճակի հարցը մնում է խոշոր պետությունների ուշադրության ներքո: Մամեդովը հայտարարել է, որ բանակցությունները իրավական կարգավիճակ ստանալու վերաբերյալ գտնվում են փակուղում: Որպեսզի հնարավոր լինի այս իրավիճակից դուրս գալ, Կասպյան երկրները չպետք է միմյանց մեղադրանքներ ներկայացնեն:

No comments: