Wednesday, October 3, 2012

Ուզբեկստանն ու Թուրքմենստանը շահագրգռած են Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծով

1in.am. 3-10-2012- Թուրքմենստանը և Ուզբեկստանը շահագրգռված են «Նավոյի- Թուրքմենբաշի-Բաքու- Թբիլիսի-Կարս» տրանսպորտային նախագծի իրականացման գործում: Այս մասին ասվում է Թուքմենստանի և Ուզբեկստանի նախագահներ Գուրմանգուլի Բերդիմուհամեդովի և Իսլամ Քարիմովի համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրվել է Ուզբեկստանի նախագահի՝ Աշխաբադ այցի ժամանակ: «Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել համագործակցությունը տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտում: Նշվել է Նավոյի-Թուրքմենբաշի-Բաքու-Թբիլիսի-Կարս ծրագրի իրականացման կարևորությունը, որի օգտագործումը կապահովի լայն ելք միջազգային շուկաներ»,- ասվում է հայտարարության մեջ: Ինչպես հաղորդուէմ է ադրբեջանական Trend գործակալությունը, կողմերը հայտարարել են, որ այլ շահագրգիռ կողմերի հետ համատեղ պատրաստվում են խրախուսել տարածաշրջանային և միջտարածաշրջանային նախագծերի իրականացմանը, հատկապես տրանսպորտի և տեղափոխման, հեռահաղորդակցման, էներգետիկային, բնական ռեսուրսների կիրառման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում: Հիշեցնենք. Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան իրականացնում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը, որը նախատեսվում է Չինաստանից և Կենտրոնական Ասիայից բեռներ տեղափոխելու համար:

No comments: