Monday, October 1, 2012

Իրանի վրա իսրայելական հարվածը շատ հավանական է. Իտալիայի ԱԳՆ

1in.am. 30-9-2012- Իտալիայի ԱԳ նախարար Ջուլիո Տերցին հաղորդել է, որ Իրանի վրա իսրայելական հարվածը շատ հավանական է: Տերցին, հանդես գալով ՄԱԿ-ում, հայտարարել է, որ իսրայելական հարձակումը տարածաշրջանի համար սարսափելի հետևանքներ կունենա, սակայն միաժամանակ չի կարելի չհասկանալ այն, որ Իսրայելը գտնվում է ծայրահեղ սպառնալի իրավիճակում,- հաղորդում է MIGnews.com-ը: Տերցին ասել է, որ իսրայելական ռազմական միջամտության քարտեզը անկասկած քարտեզ է, որը չի կարելի հաշվի չառնել: «Կարծում եմ, որ հետևանքներն այնքան լուրջ կլինեն, որ անհրաժեշտ է նման հարվածը կանխելու համար ամեն ինչ անել»:

No comments: