հրապարակած տվյալների, օրինակ, Երևանում բազմաբնակարան շենքերում բնակարանի մեկ քմ միջին գինը անցած տարվա համեմատ նվազել 110 տոկոսով: Եթե անցած տարվա հուլիսին բնակարանի 1 քմ միջին գինը Երևանում եղել 1702 դոլար, ապա այս տարվա հուլիսին կազմել է ընդամենը 627 դոլար: Երևանի կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը անցած տարվա հուլիսին եղել է հազար 200 դոլար, այս տարվա հուլիսին` հազար 10 դոլար, այսինքն`էժանացել է մոտ 16 տոկոսով: Գների նվազմանը զուգահեռ` 5.6 տոկոսով նվազել է նաև բնակարանների առուվաճառքների թիվը: Բացի այդ, 9 տոկոսով էլ նվազել է հիփոթեկային գործարքների թիվը: Այս միտումը Հայաստանում արձանագրվում է արդեն 4-րդ տարին: Անշարժ գույքի այսպիսի համառ էժանացումը պայմանավորված է անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի անընդմեջ նվազմամբ: Սա էլ իր հերթին պայմանավորված է ՀՀ տնտեսական իրավիճակի շարունակվող վատթարացմամբ և ուժգնացող արտագաղթով:
Thursday, October 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment