News.am. 2-10-2012- Արեւմուտքը Իրանի դեմ տնտեսական պատերազմ է մղում, որպեսզի փորձի Իրանին հրաժարվել միջուկային ծրագրի զարգացումից։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պետական հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Նա Թեհրանի դեմ միջազգային հանրության պատժամիջոցներն անվանել է «մոլորակի մասշտաբով ընթացող թաքնված եւ ծանր պատերազմ»։ «Սա ճակատամարտ է։ Նրանց հաջողվել է մի փոքր նվազեցնել նավթի մեր արտահանման ծավալները, սակայն մենք պատրաստվում ենք դա կոմպենսացնել»,- «Росбалт»-ի փոխանցմամբ՝ ասել է Ահմադինեժադը։ Ինչպես տեղեկացնում է «Бизнес-ТАСС»-ը, ներկայումս Իրանի ազգային արժույթը դոլարի նկատմամբ արագ անկում է ապրում։ Նախորդ շաբաթվա համեմատ իրանական ռիալը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մեկ երրորդով։ Սա տնտեսական միջազգային պատժամիջոցների ուղղակի հետեւանքն է։ Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Եվրամիությունը էմբարգո է կիրառում իրանական նավթի նկատմամբ։ ԱՄՆ-ն էլ իր հերթին է ավելի ուժեղացրել պատժամիջոցները։ Օրերս Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարել է, որ ԱՄՆ-ն վստահ է, որ միջազգային տնտեսական պատժամիջոցները դրականորեն են անդրադառնում Իրանի միջուկային խնդրի լուծմանը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը ի դեմս տնտեսական պատժամիջոցների, ճիշտ ճանապարհ է ընտրել խնդիրը լուծելու համար։ Wednesday, October 3, 2012
Ահմադինեժադ. Արեւմուտքը Իրանի դեմ տնտեսական պատերազմ է մղում
News.am. 2-10-2012- Արեւմուտքը Իրանի դեմ տնտեսական պատերազմ է մղում, որպեսզի փորձի Իրանին հրաժարվել միջուկային ծրագրի զարգացումից։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պետական հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Նա Թեհրանի դեմ միջազգային հանրության պատժամիջոցներն անվանել է «մոլորակի մասշտաբով ընթացող թաքնված եւ ծանր պատերազմ»։ «Սա ճակատամարտ է։ Նրանց հաջողվել է մի փոքր նվազեցնել նավթի մեր արտահանման ծավալները, սակայն մենք պատրաստվում ենք դա կոմպենսացնել»,- «Росбалт»-ի փոխանցմամբ՝ ասել է Ահմադինեժադը։ Ինչպես տեղեկացնում է «Бизнес-ТАСС»-ը, ներկայումս Իրանի ազգային արժույթը դոլարի նկատմամբ արագ անկում է ապրում։ Նախորդ շաբաթվա համեմատ իրանական ռիալը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մեկ երրորդով։ Սա տնտեսական միջազգային պատժամիջոցների ուղղակի հետեւանքն է։ Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Եվրամիությունը էմբարգո է կիրառում իրանական նավթի նկատմամբ։ ԱՄՆ-ն էլ իր հերթին է ավելի ուժեղացրել պատժամիջոցները։ Օրերս Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարել է, որ ԱՄՆ-ն վստահ է, որ միջազգային տնտեսական պատժամիջոցները դրականորեն են անդրադառնում Իրանի միջուկային խնդրի լուծմանը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը ի դեմս տնտեսական պատժամիջոցների, ճիշտ ճանապարհ է ընտրել խնդիրը լուծելու համար։
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment