հարավկովկասյան տարածաշրջանային նախագծի համակարգող Միխայել Վայխերթի մասնակցությամբ այսօր Երևանում անցկացվող քննարկման ժամանակ Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը բարձրացրեց Թուրքիայի և Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հարցը: Պատգամավորը նախ նշեց, որ Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության պահպանման, ամրապնդման և բանակցային գործընթացում կառուցողական որոշումների կայացման հաստատակամությամբ: «Մենք հստակ գիտակցում ենք, որ կայուն և հարատև խաղաղության հաստատումը միջազգային հանրությանն ինտեգրվելու միակ ճանապարհն է: Այս կապակցությամբ մենք ակնկալում ենք մեր եվրոպական գործընկերների հստակ դիրքորոշումը՝ դատապարտելու Արևելյան գործընկերության շրջանակներում ներգրավված Ադրբեջանի ռազմատենչ դրսևորումները, որոնք ակնհայտ սպառնալիք են տարածաշրջանի փխրուն քաղաքականության համար»,- ասաց Արտակ Զաքարյանը: Ըստ նրա, եթե եվրոպական գործընկերները համարժեք չեն արձագանքում Ադրբեջանի ապակառուցողական քայլերին, ապա անուղղակիորեն առիթ է տրվում այդ երկրի ոչ ժողովրդավար իշխանություններին շահարկելու նավթային գործոնն ու ոտնահարելու եվրոպական համընդհանուր արժեքները: Հենց նավթային գործոնն էլ, ըստ Արտակ Զաքարյանի, պատճառ հանդիսացավ, որպեսզի ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ Հունգարիան գործարքի մեջ մտնի Ադրբեջանի հետ: «Ռամիլ Սաֆարովին արտահանձնելը, ներում շնորհելն ու հերոսացնելը պետք է միանշանակ ձևակերպում ստանան՝ Եվրամիության տարածքում նախադեպ չձևավարելու և եվրոպական արժեքները հարգելու համար»,- գերմանացի գործընկերներին դիմելով՝ ասաց Արտակ Զաքարյանը: Նա ընդգծեց, որ ո՛չԹուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը հավատարիմ չեն իրենց հայտարարած սկզբունքներին: Թուրքիայի համար Եվրամիությանն ինտեգրացիան տարածաշրջանային զարգացումներում դերակատարություն ստանալու և Եվրամիութան իմիջը չարաշահելուն ուղղված քայլեր են: «Դա ակնհայտորեն երևում է Թուրքիայի գործողությունների՝ Ադրբեջանի քաղաքականության հետ փոխշաղկապումով, ինչպես նաև Ադրբեջանի հայատյաց քարոզության մեջ Թուրքիայի ակտիվ ջանքերի գործադրմամբ: Իսկ Ադրբեջանի համար եվրաինտեգրացիան ընդամենը ֆարս է, որն իրականացվում է ամեն օր տեղ: Այս մասին պետք է հստակ իմանան մեր եվրոպացի գործընկերները»,- շեշտեց Արտակ Զաքարյանը: Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանն առաջըթնաց է արձանագրել Եվրամիության հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման ուղղությամբ: Այս տարի Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 60 մլն եվրո, ևս 15 մլն եվրո՝ «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակներում: Արտակ Զաքարյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ այս ելույթին ո՛չ Վոլֆգանգ Թիրզեն, ո՛չ էլ Միխայել Վայխերթը չպատասխանեցին:
Tuesday, October 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment