Tuesday, October 2, 2012

«The Washington Post». Վրաստանի գործող նախագահը համակերպվել է իր կուսակցության պարտության հետ

Panorama.am. 2-10-2012- Վրաստանի գործող նախագահը համակերպվել է իր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պարտության հետ ու հայտարարել, որ ընդդիմությունը նոր կառավարություն կձևավորի: Այս մասին տեղեկացնում է «The Washington Post» պարբերականը: «Պարզ է, որ նախնական տվյալների համաձայն, ընդդիմությունն առջևում է և այն պետք է կառավարություն ձևավորի: Եվ ես՝ որպես նախագահ, պետք է այս հարցում օգնեմ»,- այսօր հեռուսատեսությամբ ցուցադրվող ելույթում հայտարարել է Սաակաշվիլին: Նշենք, որ ըստ վերջին տվյալների, ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի «Վրաստանի երազանք» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 57%-ը, մինչդեռ գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին՝ ընդամենը 38%-ը:

No comments: