
HayInfo.23-3-2009- Մանկական գրքի ցուցահանդես կանցկացվի ապրիլի 2-4-ը Երևանի Խնկո-Ապոր անվան հանրապետական գրադարանում, երկուշաբթի հայտնեց գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանը։ Այդ մասին հաղորդում է "Նովոստի-Արմենիան"
«Ցուցահանդեսին կմասնակցեն մոտ տասը հրատարակչություններ, որոնց թվում ՝ «Անտարես», «Էդիտ փրինտ», «Արևիկ», «Արեգ» և այլն»,- ասաց Հովսեփյանը։
Նրա խոսքերով՝ կներկայացվեն վերջին մի քանի տարիների ընթացքում հրատարակված գեղարվեստական գրքեր և դասագրքեր։
Գրադարանի փոխտնօրենը նշեց, որ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 2-ին Խնկո-Ապոր անվան գրադարանում։
«Նման ցուցահանդես մեր գրադարանում առաջին անգամ է անցկացվում»,- ընդգծեց Հովսեփյանը։
Նա ավելացրեց նաև, որ ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության, Խնկո-Ապոր գրադարանի և ՀՀ հրատարակիչների ասոցիացիայի կողմից։
No comments:
Post a Comment