Wednesday, March 25, 2009

2008 թվականին 2390 մահապատիժ է ի կատար ածվել

«Ազատություն» 24-3-2009- Amnesty International կազմակերպության տվյալներով անցյալ տարի ի կատար ածված մահապատիժների թիվը աճել է 90 տոկոսով: Կազմակերպության տվյալներով, 2008 թվականին մահապատժի է ենթարկվել 2390 մարդ: Կազմակերպությունը նաեւ փաստում է, որ անցյալ տարի մահապատժի ենթարկված մարդկանց 72 տոկոսը Չինաստանից է, առնվազն 346 մարդ` 14 տոկոս, մահապատժի է ենթարկվել Իրանում: Միացյալ Նահանգներում, 1994 թվականից ի վեր, ամենաքիչ թվով մահապատիժներ են ի կատար ածվել` ընդամենը 37: Եվրոպայի եւ նախկին Խորհրդային Միության միակ երկիրը, որտեղ 2008-ին մահապատիժ է ի կատար ածվել, Բելառուսն է: Անցյալ տարի այստեղ 4 մարդ է մահապատժի ենթարկվել:

No comments: