
«Ազատություն» 24-3-2009- Շարունակվում է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Իրաք: Այսօր նա հանդիպել է Իրաքի քրդական տարածաշրջանի վարչապետ Ներչիրվան Բարզանիի հետ:
Երեկ Աբդուլա Գյուլը հանդիպել է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի հետ, որն ի դեպ, նույնպես քուրդ է: Թուրքիայի նախագահը Թալաբանիին հորդորել է փակել Քրդական բանվորական կուսակցությունը, որը, թուրքական կողմի պնդմամբ, հյուսիսային Իրաքից հարձակումներ է կազմակերպում Թուրքիայի հարավարեւելյան շրջանների դեմ:
No comments:
Post a Comment