«ԱԶԳ» 21-3-2009- Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին Լոնդոնի տնտեսագիտության համալսարանում նախատեսված միջոցառումըՙ նվիրված Ադանայի ջարդերի 100-ամյակին, ոչ միայն հետաձգվել է, այլեւ անցկացման վայրն է փոխվել: «Հիշենք 1909-ի Ադանան» գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 6-7-ին Ստամբուլի Սաբանջի համալսարանում «Կոմիտաս» ինստիտուտի եւ «Հրանտ Դինք» հիմնադրամի հովանավորությամբ:
«Մենք չէինք կարող այդ հրաշալի առիթը բաց թողնել: Ադանայի ջարդերը Օսմանյան կայսրության պատմության մաս են կազմում եւ նման միջոցառումը Թուրքիայում անցկացնելու հետաքրքրությունը մեծ է: Հույս ունենք, որ երկարաձգելով զեկուցումների ընդունման ժամկետըՙ ավելի շատ թուրք մասնակիցների կկարողանանք ներգրավել գիտաժողովին», նշել է «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը կոչ անելով մանրամասնությունների համար այցելել adana@gomidas.org կայքը:Saturday, March 21, 2009
ԱԴԱՆԱՅԻ ՋԱՐԴԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
«ԱԶԳ» 21-3-2009- Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին Լոնդոնի տնտեսագիտության համալսարանում նախատեսված միջոցառումըՙ նվիրված Ադանայի ջարդերի 100-ամյակին, ոչ միայն հետաձգվել է, այլեւ անցկացման վայրն է փոխվել: «Հիշենք 1909-ի Ադանան» գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 6-7-ին Ստամբուլի Սաբանջի համալսարանում «Կոմիտաս» ինստիտուտի եւ «Հրանտ Դինք» հիմնադրամի հովանավորությամբ:
«Մենք չէինք կարող այդ հրաշալի առիթը բաց թողնել: Ադանայի ջարդերը Օսմանյան կայսրության պատմության մաս են կազմում եւ նման միջոցառումը Թուրքիայում անցկացնելու հետաքրքրությունը մեծ է: Հույս ունենք, որ երկարաձգելով զեկուցումների ընդունման ժամկետըՙ ավելի շատ թուրք մասնակիցների կկարողանանք ներգրավել գիտաժողովին», նշել է «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը կոչ անելով մանրամասնությունների համար այցելել adana@gomidas.org կայքը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment