Wednesday, April 8, 2009

Հավայան կղզիների նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 42-րդ նահանգը

/PanARMENIAN.Net/ 07.04.2009 - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հարազատ նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 42-րդ նահանգը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Ներկայացուցիչների պալատի HR 192 բանաձեւով ապրիլի 24-ը հայտարարվել է «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»: «Հավայան կղզիների նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն արտացոլում է բոլոր ցեղասպանությունների հարցում ԱՄՆ ամուր եւ բարոյական կեցվաքծի օգտին ամերիկյան հանրության կողմից աճող աջակցությունը»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նահանգի ընդունած բանաձեւում ասվում է.«Շուրջ 1,5 մլն հայեր դաժանաբար սպանվեցին Օսմանյան կայսրությունում: Թուրքիան մինչ օրս շարունակում է ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Մենք կոչ ենք անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ երբեք չմոռանալ մարդկության դեմ կատարված այդ սարսափելի ոճրագործությունների մասին»:

No comments: