Wednesday, April 8, 2009

Թուրքիայի ԱԳՆ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կա

/PanARMENIAN.Net/ 07.04.2009 - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Բուրաք Օզուգերգինը : Նրա խոսքերով, պաշտոնական Անկարան բավարարված է այդ առաջընթացով եւ գործընթացի շարունակմամբ: «Բանակցություններում առկա առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ հանգստության վերականգնմանը: Մենք հույս ունենք, որ այն նաեւ իր ներդումը կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում», - ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը, հաղորդում է Anatolian News Agency-ին:

No comments: