Monday, April 6, 2009

Օբաման ցանկանում է Թուրքիային տեսնել ԵՄ-ում

Tert.am- 6-4-2009- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սատարել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամագրվելու ձգտումները։ Նման հայտարարությամբ Օբաման հանդես է եկել Թուրքիա կատարելիք այցից առաջ, հաղորդում է BBC-ն։ Օբամայի խոսքերով՝ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամագրումը կարևոր ազդանշան կլիներ իսլամական աշխարհի համար։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը կիրակի երեկոյան ժամանել է Անկարա։ Ինչպես սպասվում է, այցի ընթացքում Օբաման կփորձի հարթել թուրք–ամերիկյան հարաբերությունները, որոնք վերջին տարիներին վատթարացել են՝ հանգեցնելով հակաամերիկյան տրամադրությունների աճին։

No comments: