Tuesday, April 7, 2009

Լոնդոնում կայացել է Մեծ Բրիտանիայի հայերի մասին նոր գրքի շնորհանդեսը

/PanARMENIAN.Net/ 06.04.2009 - Ապրիլի 5-ին Լոնդոնում կայացավ Մեծ Բրիտանիայի հայերի մասին «Առեւտրականներից մինչեւ խոշոր ձեռնարկատերեր, կրքեր եւ գոյատեւում. հայերը Լոնդոնում 1900-2000» անունով նոր գրքի շնորհանդեսը: Ազգությամբ հայ բրիտանական գրող Ջոան Ջորջի գիրքը նվիրված է անցյալ դարի ընթացքում Լոնդոնի կյանքի զարգացման մեջ ոչ պակաս ներդրում կատարած հայերին: Ջոան Ջորջի նախկին գիրքը` «Աքսորված առեւտրականները. Մանչեսթերի հայերը, Անգլիա, 1835-1935», հրատարակվել է 2002թ.: Երկու գրքերն էլ հրապարակվել են «Կոմիտաս» բրիտանական ինստիտուտի կողմից, որը զբաղվում է 1915թ. Հայոց ցեղասպանության հետազոտմամբ:

No comments: