Panorama.am .10-4-2009- Թուրքիայի «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը կարծում է, որ առանց ԼՂ խնդիրը լուծելու Հայաստանի հետ սահմանը բացելն անհնար է: «Հայաստանի հետ սահմանը բացելն անհնար է առանց Թուրքիայի համար սկզբունքային հարցերից մեկի` ԼՂ խնդրի լուծման»,- հայտարարել է այդ կուսակցությունից Թուրքիայի խորհդարանում ընտրված պատգամավոր Շենոլ Բալը:Նրա խոսքով, Թուրքիայի կառավարությունը դեռ կոնկրետ պատասխան չի տվել իրենց ընդդիմադիր կուսակցության հարցերին` կապված սահմանը բացելու հետ: Շենոլը նաև նշել է, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ժամանելու են Թուրքիա, որտեղ այդ հարցը կքննարկվի համատեղ: Հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
Friday, April 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment