Monday, April 6, 2009

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում Նիկոլյա Սարկոզին համակարծիք չէ Բարաք Օբամայի հետ

/PanARMENIAN.Net/ 06.04.2009 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կրկին դեմ արտահայտվեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ինչի օգտին հանդես եկավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պրահայում, որտեղ անցնում է ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը: «Ես սերտորեն համագործակցում եմ նախագահ Օբամայի հետ: Սակայն նրանում, ինչ վերաբերում է Եվրամիությանն, որոշումներ պետք է ընդունեն ԵՄ անդամ երկրները: Ես միշտ դեմ եմ եղել Թուրքիայի անդամակցությանը եւ չեմ փոխել իմ դիրքորոշումը: Կարծում եմ, որ կարող եմ ասել, թե ԵՄ երկրների ճնշող մեծամասնությունը սատարում է Ֆրանսիայի նման դիրքորոշմանը, հաղորդում է AFP-ն: Պրահայում ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովում Բարաք Օբաման հայտարարել է, թե Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին «կարեւոր ազդանշան» կարող է լինել այդ մահմեդական երկրի համար:

No comments: