Monday, April 6, 2009

«ԱՄՆ նախագահի կարգավիճակով Թուրքիայում է մի մարդ, ով ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը»,– հայտարարել է Հայկ Դեմոյանը Tert.am- 6-4-2009- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, վերլուծաբան Հայկ Դեմոյանն այսօր §Ուրբաթ¦ ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե մինչ այս պահը ամերիկյան վարչակազմը հստակորեն չի կողմնորոշվել ապրիլի 24-ի ուղերձի տեքստի բովանդակության առնչությամբ։ §Առ այս պահը, քանի դեռ նախագահ Օբաման Անկարայում է, ամերիկյան վարչակազմը դեռ հստակ դիրքորոշում չունի ապրիլիքսանչորսյան տեքստի վերաբերյալ։ Միգուցե կան սցենարներ, այդ տեքստի մի քանի տարբերակներ, սակայն վերջնական ճշգրտումը դեռևս կլինի վաղը, ուստի ես չեմ ուզում ասել նախագահ Օբաման կճանաչի, թե չի ճանաչի¦,- հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենը։ Նա անդրադարձել է երկու հանգամանքների ու նշել, թե որն է անձնապես իր համար առավել կարևորը։ «Եթե գերտերության նախագահն ամեն տարի ապրիլի 24-ին ուղերձով է հանդես գալիս, դա մեծ արդյունք է, մեծ ցուցիչ է։ Եթե նախորդ տարվա նախագահ Բուշի ուղերձը մենք կարդում ենք, հայտնաբերում ենք այնտեղ բոլոր էլեմենտները, բոլոր տարրերը, որոնք սերտ առնչություն ունեն 1948 թ. ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատիժ սահմանելու ՄԱԿ–ի կոնվենցիայի հետ։ Մեկ քայլ, գուցե կես քայլ առաջ գնալու հավանականություն, այո, կա։ Համենայն դեպս, իմ համար գոնե այն անձը, որ այս պահին գտնվում է Անկարայում, դա այն մարդն է՝ Բարաք Օբաման, որը գրավոր և բանավոր արտահայտել է իր դիրքորոշումը։ Այսօր նախագահի կարգավիճակով Թուրքիա է ժամանել մի անձ, որը իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում հստակորեն արտահայտել է։ Նա ընդունում է, ուրեմն թուրքական կողմի համար այս պահն էլ պետք է անհրամարություն առաջացնի, որ ԱՄՆ նախագահի կարգավիճակով Թուրքիա է ժամանել մի մարդ, որն ընդունում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը»,- ասել է Հայկ Դեմոյանը։

No comments: