
/PanARMENIAN.Net/ 07.04.2009 - Աշխարհում տեղի ունեցող պատերազմների պատճառը պետք է որոնել քաղաքական եւ տնտեսական շահերի մեջ: Այդ մասին ասել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Խաթամին Ստամբուլում ընթացող «Քաղաքակրթությունների երկխոսություն» գագաթնաժողովում: «Կրոնը մեծ ազդեցություն ունի մարդկանց կյանքի, մշակույթի եւ զարգացման վրա: Սակայն կրոնական գործոնը չի կարելի է դտարկել որպես պատերազմների պատճառ»,-նշել է իրանցի քաղաքական գործիչը, հաղորդում է TRT-2 հեռուստաալիքը:
Մոհամմադ Խաթամին «Քաղաքակրթությունների երկխոսության» կենտրոնի նախագահն է:
No comments:
Post a Comment