Tert.am. 19-5-2009- «Ես չեմ կարծում, որ այդտեղ լուրջ քաղաքական խնդիր կա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության նորանշանակ քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Հանրապետականների և ԲՀԿ–ականների երեկվա ընդհարումը։
Շարմազանովը նախ նշել է, որ ինքը մանրամասն չի տիրապետում տեղեկատվությանը, բայց կարծում է որ հիշյալ ընդհարումը քաղաքական խնդիրների պատճառով չէ, այլ անձնական կամ կենցաղային հենք ունի, մինչդեռ ուռճացված է ներկայացվում։
«Մեր հասարակության անդամները կամ գոնե ճնշող մեծամասնությունը ընտրությունների ժամանակ դառնում են կուսակցականներ կամ կուսակցական պատկանելիություն ունեն, բայց դա չի նշանակում, որ նրանք մեր կուսակցության քաղաքական գծի կրողն են։ Կամ եթե երկու հարևանների միջև ինչ–որ խնդիր է առաջացել, որոնք երկուսն էլ կուսակցական են կամ տարբեր կուսակցության անդամ, ուրեմն դրան պետք է անպայման տալ քաղաքական աստառ։ Ես կարծում եմ ու համոզված եմ, որ նման խնդիրներով պետք է զբաղվի իրավական համակարգը, իսկ ընդհանրապես նման ցանկացած երևույթի, որը խանգարում է ընտրությունների բնականոն ընթացքը, ես դեմ եմ»,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ։
Էդուարդ Շարմազանովը նշել է նաև, որ իրենք դատապարտում են նման հակաժողովրդավարական դրսևորումները, բայց նաև կոչ են անում չուռճացնել իրողությունները։Wednesday, May 20, 2009
«Քաղաքական լուրջ խնդիր չկա». ՀՀԿ մամուլի խոսնակ
Tert.am. 19-5-2009- «Ես չեմ կարծում, որ այդտեղ լուրջ քաղաքական խնդիր կա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության նորանշանակ քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Հանրապետականների և ԲՀԿ–ականների երեկվա ընդհարումը։
Շարմազանովը նախ նշել է, որ ինքը մանրամասն չի տիրապետում տեղեկատվությանը, բայց կարծում է որ հիշյալ ընդհարումը քաղաքական խնդիրների պատճառով չէ, այլ անձնական կամ կենցաղային հենք ունի, մինչդեռ ուռճացված է ներկայացվում։
«Մեր հասարակության անդամները կամ գոնե ճնշող մեծամասնությունը ընտրությունների ժամանակ դառնում են կուսակցականներ կամ կուսակցական պատկանելիություն ունեն, բայց դա չի նշանակում, որ նրանք մեր կուսակցության քաղաքական գծի կրողն են։ Կամ եթե երկու հարևանների միջև ինչ–որ խնդիր է առաջացել, որոնք երկուսն էլ կուսակցական են կամ տարբեր կուսակցության անդամ, ուրեմն դրան պետք է անպայման տալ քաղաքական աստառ։ Ես կարծում եմ ու համոզված եմ, որ նման խնդիրներով պետք է զբաղվի իրավական համակարգը, իսկ ընդհանրապես նման ցանկացած երևույթի, որը խանգարում է ընտրությունների բնականոն ընթացքը, ես դեմ եմ»,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ։
Էդուարդ Շարմազանովը նշել է նաև, որ իրենք դատապարտում են նման հակաժողովրդավարական դրսևորումները, բայց նաև կոչ են անում չուռճացնել իրողությունները։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment