Tuesday, May 19, 2009

ԼՂՀ ԱԳՆ ղեկավար. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հակամարտության կարգավորման անկյունաքարն է

/PanARMENIAN.Net/ 18.05.2009 - 15 տարվա զինադադարը ԼՂ պետականության կայացման շարունակությունն է, դինամիկ համակարգի կառուցումը: Այդ մասին Լեռնային Ղարաբաղի Հանրային հեռուստատեսության «Վեստնիկ» ծրագրին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը: «Անկասկած, ամեն ինչ այնպես չի դասավորվում, ինչպես մենք կուզեինք, բայց մեզ հաջողվել է լուծել, իմ կարծիքով, գլխավոր խնդիրները. ստեղծել ենք բանակ` անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը, կառուցել ենք պետական կառավարման ներքին համակարգ: Եւ այդ ամենը տեղի է ունեցել պատերազմի եւ հետպատերազմյան զինադադարի պայմաններում»,- նշել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: Գեորգի Պետրոսյանը նաեւ նշեց, որ ղարաբաղյան կողմի համար հակամարտության կարգավորման անկյունաքարը ԼՂ ապագա կարգավիճակի հարցն է, հաղորդում է Karabagh-news.com-ը: Ֆրեյզերն ընդգծել է նաեւ Թուրքիայի կարեւոր դերը տարածաշրջանում եւ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: «Անկասկած, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առաջընթացը կբարձրացնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի ընդունակությունը եւ կայունությունը Հարավային Կովկասում: Սակայն լավագույնը, որ կարող է անել Թուրքիան Ղարաբաղի շուրջ գործընթացի համար, հենց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելն է»,- ավելացրել է նա: Սաբինա Ֆրեյզերը նկատել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունների կարգավորման լավատեսությունը, որը ի հայտ եկավ «ճանապարհային քարտեզի» մասին տեղեկատվությունից հետո, անսպասելիորեն անհետացել է: «Կարգավորումը պետք է ներառի հայ-թուրքական սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ երկկողմ հանձնաժողովի ստեղծումը բազմաթիվ հարցերի, այդ թվում հարաբերությունների պատմական կողմը հետազոտելու համար: Թվում էր` այդ քայլերը կարող են ձեռնարկվել արդեն 2009-ի աշնանը: Մինչդեռ այժմ այդ գործընթացը կարող է հետաձգվել մի քանի տարով»,- հայտնել է ՄՃԽ ներկայացուցիչը` ավելացնելով, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բաքվում կատարած հայտարարությունն արգելակեց հաշտեցման փորձերը, հաղորդում է ԱՊԱ-ն:

No comments: