Thursday, May 14, 2009

Վրաստանը հրաժարվել է տրանսպորտային միջանցք բացել Հայաստանի համար

Tert.am.13-5-2009- Վրաստանը հրաժարվում է Հայաստանի համար բացել «Վերին Լարս» տրանսպորտային միջանցքը, որը Վրաստանը միացնում է Ռուսաստանի հետ: Ինչպես նշում է «Росбалт»-ը, միջանցքը վերանորոգման աշխատանքների պատրվակով այն փակվել է 2006թ. հուլիսին: Բայցևայնպես, այսօրվա դրությամբ ամբողջությամբ վերանորոգված ուղին շարունակում է փակ մնալ Վրաստանի և Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառով: Հիշեցնենք, որ ապրիլին վրացական գազատրանսպորտային ընկերությունը դադարեց Հայաստանի գազամատակարարումը: Վրացական կողմի հաղորդմամբ` դա կապված էր Թբիլիսիի մերձակայքում գտնվող գազատարի վերականգնողական աշխատանքների հետ: Ապրիլի 23-ից 26-ը Հայաստանի գազամատակարարումն իրականացվում էր գազի պաշաների հաշվին:

No comments: