«ԱԶԳ»,14-05-2009- Ֆրանսահայ լրագրող Ժան Էսքիյանի հաղորդագրության համաձայն, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը իր անհանգստությունն է հայտնել հայ-թուրքական համատեղ հայտարարության կապակցությամբ: Ֆրանսահայերը նշում են, որ այդ հայտարարությունը ընդունելի չէր մի քանի պատճառով, նախՙ ժամանակի ընտրությունը, ապրիլի 24-ից 2 օր առաջ անպատեհ էր, երկրորդՙ անհանգստացնում են հնարավոր անընդունելի զիջումները, որոնք կարող են վտանգել Հայաստանի անվտանգությունը եւ հատկապես Ղարաբաղի ինքնորոշման գործընթացը: Ֆրանսահայ կազմակերպությունները նշում են, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը սփյուռքահայ համայնքների հետ համատեղ կարող է մերժել որեւէ համաձայնություն, որը կլինի ոչ հավասարակշիռ եւ կվտանգի հայության իրավունքները:
Thursday, May 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment