
Tert.am. 23-5-2009- «Ռուսաստան-Եվրամիություն» գագաթաժողովը, որն ավարտվել է Խաբարովսկում, լուրջ տարաձայնություններ է ի հայտ բերել Մոսկվայի և Բրյուսելի միջև։ Համագործակցության և գործընկերության շուրջ նոր հիմնարար համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները հետաձգվում են։
Մասնավորապես, Մոսկվայում կասկածանքով են վերաբերվում «Արևելյան գործընկերություն» եվրոպական ծրագրին Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրների համար։
«Ես պարզապես չէի ցանկանա, որպեսզի այդ գործընկերությունը հակառուսական երկրներին միավորի Եվրոպայի այլ պետությունների հետ։ Եթե դա լինի նորմալ տնտեսական համագործակցություն, ապա մենք դեմ չենք և հաջողություն ենք ցանկանում նման գործընկերությանը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նշվում է նաև, որ Մոսկվայի և Բրյուսելի միջև տարաձայնություններն այդ հարցում սկզբունքային են, և հազիվ թե հարթվեն պայմանագրի կետերի փոփոխությամբ։ Այս մասին հաղորդում է Euronews ալիքը։
Հիշեցնենք, որ Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին միանալու հրավեր են ստացել Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը։ Ռուսաստանը հրավիրվելու է առանձին հարցերի շուրջ քննարկումներին մասնակցելու համար։
No comments:
Post a Comment