Tert.am. 29-5-2009- Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Շերոն Սթոունը հերթական անգամ հայտնվել է արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Այս անգամ նրա հետ ուշագրավ միջադեպ է պատահել Թուրքիայում։
Անթալիայի Mardan Palace բարձրակարգ հյուրանոցի բացման արարողության ժամանակ, որին հրավիրված են եղել նաև այնպիսի հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք են Ռիչարդ Գիրը, Մոնիկա Բելուչին, Սիլը, Մերայա Քերին և այլք, Սթոունը չի կարողացել արտաբերել Ադրբեջանի անունը։
Նա պետք է արտասաներ Թուրքիայի գլխավոր դաշնակից երկրի՝ Ադրբեջանի անունը, սակայն դա վեր է եղել դերասանուհու ուժերից։«Ադրբեջան» բառը կարդալով՝ դերասանուհին շփոթության մեջ է ընկել ։ «Ադրբեջա՞ն։ Դա ի՞նչ է։ Ոչ, ես չեմ կարող դա արտաբերել», - ասել է Սթոունը և սկսել է վանկարկել «Չակա Խան, Չակա Խան»։
Saturday, May 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment