Wednesday, May 20, 2009

ԴԻՆՔԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ

«Սարսափահար աղավնին» պիեսի ներկայացման պրեմիերան Հռոմում «ԱԶԳ» 20-05-2009- Հռոմի կենտրոնական թատրոններից մեկում` Teatro Tordinona իտալական դրամատուրգիայի փառատոնի շրջանակներում օրերս կայացել է իտալացի լրագրող Ռաֆայելե Աուֆիերոյի «Սարսափահար աղավնին» պիեսի ներկայացման պրեմիերան: Պիեսը նվիրված է Հրանտ Դինքի հիշատակին: Հեղինակին հաջողվել է բեմադրության ընթացքում իտալացի հանդիսատեսին ներկայացնել հայոց պատմության ամենակարեւոր դրվագները քրիստոնեության ընդունումից մինչեւ Ցեղասպանություն` մանրամասնելով Հրանտ Դինքի սպանությանը նախորդող Թուրքիայում տիրող քաղաքական մթնոլորտը: Բեմադրությունում ընդգրկված դերասաններ Ռենատո Կապիտանիի, Լուիջի Լիտտերայի եւ Թեոդորա Նադոլեանուի արտահայտիչ խաղն արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատանքին:

No comments: